Կրթության միջազգային օրը

Այս տարի առաջին անգամ հունվարի 24-ին նշվեց ՄԱԿ-ի կողմից հռչակված Կրթության միջազգային օրը։

Ներկայացնում ենք տեսաֆիլմ՝ նվիրված կրթության միջազգային տոնին՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցի սաների մասնակցությամբ։

Միջին դպրոցի հաշվետու համերգը

Ապրիլի 30-ին միջին դպրոցը ներկայացավ երգի-պարի հաշվետու համերգով։ 5-ից 8-րդ դասարանների աշակերտները  ներկայացրին  ազգային երգարվեստի ու պարարվեստի այն նմուշները, որոնք սիրով  սովորել էին ուսումնական տարվա ընթացքում։ Հատկապես տպավորիչ էր հինգերորդցիների կողմից հայ գեղջկական  աշխատանքային երգերի կատարումը,  իսկ ազգային պարեղանակների հնչելուն պես պարում էին ոչ միայն բեմում գտնվող աշակերտները, այլև դահլիճում ներկա գտնվող հանդիսատեսը։

Continue reading “Միջին դպրոցի հաշվետու համերգը”

Դիլիջանի դպրոցների աշակերտները միասնաբար նշեցին Սուրբ Զատկի տոնը

Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ ևս  մեկ անգամ Դիլիջան համայնքի մի շարք դպրոցներ և համայնքային կենտրոններ համախմբվեցին։

IMG_0219

Այս անգամ առիթը Սուրբ Զատկի տոնն էր։ Քրիստոնեական ամենասիրված ու լուսավոր տոնը միասնականորեն նշելու իրողությունը մեծ  ոգևորությամբ էր համակել մասնակիցներին ։ Տոնական միջոցառումը, որ մեկնարկեց Դիլիջանի հոգևոր հովիվի՝ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնությամբ, բովանդակային առումով բազմաբնույթ էր և ներառում էր Հարության տոնի խորհուրդը ներկայացնող բեմականացումներ,  ազգային երգ ու պար, զատկական խաղեր, վարպետաց դասեր, դպրոցների կողմից պատրաստված զատկական սեղանի պարագաների ցուցահանդես-վաճառք։ Միջոցառմանը ներկա էր նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, իսկ համայնքապետարանը կազմակերպել էր հյուրասիրություն՝ ավանդական զատկական փլավ և գինի։

Continue reading “Դիլիջանի դպրոցների աշակերտները միասնաբար նշեցին Սուրբ Զատկի տոնը”

ԴԿԴ-ի լաբորատորիայում կրկին Դիլիջան համայնքի դպրոցների աշակերտներն են

Դիլիջան համայնքի դպրոցների հետ համագործակցության շրջանակներում ապրիլի 16-ին ԴԿԴ-ի 7-րդ դասարանցիները հյուրընկալեցին իրենց հասակակիցներին՝  Դիլիջանի թիվ 4,  թիվ 5 և Հաղարծնի դպրոցների  մի խումբ 7-րդ դասարանցիների։

Continue reading “ԴԿԴ-ի լաբորատորիայում կրկին Դիլիջան համայնքի դպրոցների աշակերտներն են”

ԴԿԴ-ի աշակերտները շախմատի օլիմպիադայում

Ապրիլի 10-ին Իջևան քաղաքում անցկացվեց շախմատի դպրոցականների օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցում էին Տավուշի մարզի համայնքային փուլի հաղթող 4 թիմերը՝ ԴԿԴ-ն, Աչաջուրը, Նոյեմբերյանը, Այգեպարը։ ԴԿԴ-ի թիմը հանդես եկավ հետևյալ կազմով՝ Նարեկ Դավթյան, Հրանտ Բեգլարյան, Ռոբերտ Բեգլարյան, Մանե Ստեփանյան, Հայկ Սարգսյան։ Մրցույթի արդյունքում մեր թիմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով Աչաջուր թիմին։

Լուսանկարները ստորև․ Continue reading “ԴԿԴ-ի աշակերտները շախմատի օլիմպիադայում”

Go On! Write On!

Don’t have perfect English spelling? Don’t remember which tense to use? Don’t you worry!

‘Write On’ is an international writing competition organized by Peace Corps that values writers’ creativity and cohesiveness over technical accuracy and grammatical fluency in the English language. During the competition, writers have one hour to write a story based on one of two given grade-specific prompts. Continue reading “Go On! Write On!”

ՀԵՔԻԱԹԱՆԻ

Դպրոց-սովորող-ընտանիք համագործակցության ուղիները բազմազան են, և այդ բազմազանության դրսևորումներից մեկն էլ Դիլիջանի կենտրոնական դպրոցի 1-ին դասարանցիների և ծնողական համայնքի միասնական բեմելն էր, որը ոգևորեց և՛ երեխաներին, և՛ ծնողներին, և՛ հանդիսատեսին։

—Ես ուզում եմ իմ մայրիկն էլ մասնակցի։

—Ես էլ։

Իրենց ցանկության մասին ասացին ծնողներին, իսկ նրանք էլ ընդառաջ եկան երեխաների ցանկությանը։ Բոլորը մասնակցեցին։ Պատմեցին, արտասանեցին, երգեցին, ռիթմիկ ծափերով ու դոփյուններով ամբողջացրին ներկայացումը։

Լավն էր, շա՜տ լավը, գեղեցիկ, գրավիչ, հետաքրքիր․․․

Պոեզիայի օրվա առթիվ՝ յուրօրինակ ստեղծագործություններ մեր ստեղծագործ աշակերտների կողմից

Համարվում է, որ ամենահին բանաստեղծություն-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23–րդ դարում: Դրանց հեղինակը բանաստեղծուհի-քրմուհի Էն Հեդու Անան է՝ աքքադական թագավոր Սարգոնի դուստրը։ Արքայադուստրը գրել է Նաննե Լուսնի աստծո և նրա աղջկա՝ կորած աստղ Ինաննեի մասին: Continue reading “Պոեզիայի օրվա առթիվ՝ յուրօրինակ ստեղծագործություններ մեր ստեղծագործ աշակերտների կողմից”

Ինֆորմատիկայի համատեղ հեռահար դաս

Մարզի դպրոցների միջև կապն ամրապնդելու և կրթական փորձով կիսվելու նպատակով ԴԿԴ-ում իրագործվեց ևս մեկ հետաքրքիր նախաձեռնություն։

Մեր դպրոցի 5-րդ դասարանցիները Թեղուտի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցիների հետ ՏՀՏ առարկայի իրենց դասաժամը անցկացրեցին միասին՝ հեռահար կապի միջոցով։ Դասին կիրառվեց արագ մուտքագրման կույր տասմատնյա մեթոդը։ Դասի սկզբում երկու դասարանների աշակերտները քննարկեցին մեթոդի անհրաժեշտությունը, դրա կիրառման ոլորտները։ Թեղուտի դպրոցի ուսուցչուհի Շուշանիկ Ամիրխանյանը պատմեց մուտքագրման տեխնիկայի զարգացման պատմությունից, իսկ արագ մուտքագրման կանոնները ներկայացրեց ՏՀՏ առարկայի մեր դպրոցի ուսուցիչ Լուսինե Ալավերդյանը։ Այնուհետև աշակերտները ծանոթացան մուտքագրման վարժանքների համար նախատեսված կայքին և անցան գործնական աշխատանքի։

ՏՀՏ առարկայի դասավանդման մեթոդներով, ժամանակակից ռեսուրսներով միմյանց հետ կիսվելը երկուստեք օգտակար էր։

Հուսով ենք՝ աշակերտների ծանոթությունը հետագայում կլինի նաև ոչ հեռահար։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started