«Մեր շնորհալի աշակերտները» շարքից

Կոմիքսները՝  պատկերների միջոցով ներկայացված պատմությունները, մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում։ Դրանք հանդիսանում են գրքի ներկայացման հետաքրքիր ժանր, որ գրավում են ընթերցողին տպավորիչ նկարազարդումներով և սակավաթիվ բառերով, որոնք արտահայտում են ստեղծագործության  հիմնական ասելիքը։

Կոմիքսների ստեղծումը պահանջում է ստեղծագործական վառ երևակայություն և նկարելու հմտություններ։ Այս ձիրքերով է օժտված  մեր 7-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Գրիգորյանը, ում շնորհիվ պատկերավոր գրքույկի վերածվեց Օ՛ Հենրիի «Վերջին տերևը» նովելը։ Գրականության դասի հանձնարարությունը՝ գրքի ներկայացումը,  Տաթևը որոշեց կատարել  կոմիքսի ստեղծումով, և արդյունքում  ստացվեց գունագեղ ու  պատկերազարդ մի գրքույկ, որի էջերը թերթելն իսկ հաճելի է ու  գրավիչ։

Leave a Reply

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free