Կրթության միջազգային օրը

Այս տարի առաջին անգամ հունվարի 24-ին նշվեց ՄԱԿ-ի կողմից հռչակված Կրթության միջազգային օրը։

Ներկայացնում ենք տեսաֆիլմ՝ նվիրված կրթության միջազգային տոնին՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցի սաների մասնակցությամբ։

Միջին դպրոցի հաշվետու համերգը

Ապրիլի 30-ին միջին դպրոցը ներկայացավ երգի-պարի հաշվետու համերգով։ 5-ից 8-րդ դասարանների աշակերտները  ներկայացրին  ազգային երգարվեստի ու պարարվեստի այն նմուշները, որոնք սիրով  սովորել էին ուսումնական տարվա ընթացքում։ Հատկապես տպավորիչ էր հինգերորդցիների կողմից հայ գեղջկական  աշխատանքային երգերի կատարումը,  իսկ ազգային պարեղանակների հնչելուն պես պարում էին ոչ միայն բեմում գտնվող աշակերտները, այլև դահլիճում ներկա գտնվող հանդիսատեսը։

Continue reading “Միջին դպրոցի հաշվետու համերգը”

Դիլիջանի դպրոցների աշակերտները միասնաբար նշեցին Սուրբ Զատկի տոնը

Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ ևս  մեկ անգամ Դիլիջան համայնքի մի շարք դպրոցներ և համայնքային կենտրոններ համախմբվեցին։

IMG_0219

Այս անգամ առիթը Սուրբ Զատկի տոնն էր։ Քրիստոնեական ամենասիրված ու լուսավոր տոնը միասնականորեն նշելու իրողությունը մեծ  ոգևորությամբ էր համակել մասնակիցներին ։ Տոնական միջոցառումը, որ մեկնարկեց Դիլիջանի հոգևոր հովիվի՝ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնությամբ, բովանդակային առումով բազմաբնույթ էր և ներառում էր Հարության տոնի խորհուրդը ներկայացնող բեմականացումներ,  ազգային երգ ու պար, զատկական խաղեր, վարպետաց դասեր, դպրոցների կողմից պատրաստված զատկական սեղանի պարագաների ցուցահանդես-վաճառք։ Միջոցառմանը ներկա էր նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, իսկ համայնքապետարանը կազմակերպել էր հյուրասիրություն՝ ավանդական զատկական փլավ և գինի։

Continue reading “Դիլիջանի դպրոցների աշակերտները միասնաբար նշեցին Սուրբ Զատկի տոնը”

ԴԿԴ-ի լաբորատորիայում կրկին Դիլիջան համայնքի դպրոցների աշակերտներն են

Դիլիջան համայնքի դպրոցների հետ համագործակցության շրջանակներում ապրիլի 16-ին ԴԿԴ-ի 7-րդ դասարանցիները հյուրընկալեցին իրենց հասակակիցներին՝  Դիլիջանի թիվ 4,  թիվ 5 և Հաղարծնի դպրոցների  մի խումբ 7-րդ դասարանցիների։

Continue reading “ԴԿԴ-ի լաբորատորիայում կրկին Դիլիջան համայնքի դպրոցների աշակերտներն են”

ԴԿԴ-ի աշակերտները շախմատի օլիմպիադայում

Ապրիլի 10-ին Իջևան քաղաքում անցկացվեց շախմատի դպրոցականների օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցում էին Տավուշի մարզի համայնքային փուլի հաղթող 4 թիմերը՝ ԴԿԴ-ն, Աչաջուրը, Նոյեմբերյանը, Այգեպարը։ ԴԿԴ-ի թիմը հանդես եկավ հետևյալ կազմով՝ Նարեկ Դավթյան, Հրանտ Բեգլարյան, Ռոբերտ Բեգլարյան, Մանե Ստեփանյան, Հայկ Սարգսյան։ Մրցույթի արդյունքում մեր թիմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով Աչաջուր թիմին։

Լուսանկարները ստորև․ Continue reading “ԴԿԴ-ի աշակերտները շախմատի օլիմպիադայում”

Go On! Write On!

Don’t have perfect English spelling? Don’t remember which tense to use? Don’t you worry!

‘Write On’ is an international writing competition organized by Peace Corps that values writers’ creativity and cohesiveness over technical accuracy and grammatical fluency in the English language. During the competition, writers have one hour to write a story based on one of two given grade-specific prompts. Continue reading “Go On! Write On!”

Հատվածներ Թումանյանական փառատոնի միջոցառումներից

Օր առաջին

«Կիկոսի մահը», թիվ 4 դպրոց, 4-րդ դասարան, ուսուցիչ՝ Քեռյան Լիլիթ

«Սևուկ ուլիկ», թիվ 4 դպրոց, 1-ին դասարան, ուսուցիչ՝ Խեչիկյան Քրիստինե

«3 հեքիաթ», եռալեզու միջոցառում, ԴԿԴ, 2-րդ դասարան, ուսուցիչ՝
Միրիբյան Ալիտա

«Հեքիաթների հավաքանի», թիվ 6 դպրոց, 1-ին և 5-րդ դասարան, ուսուցիչ՝ Թադևոսյան Լիլիթ, Գյուլումյան Լուսյա, Մարգարյան Հասմիկ

Օր երկրորդ

«Թումանյանի հերոսները Վերնատանը» Հաղարծնի դպրոց,
5 և 6-րդ դասարան, ուսուցիչներ՝ Գրիգորյան Ստելլա, Ոսկանյան Լիլիթ

«Քաջ Նազար»,
Գոշի միջն. դպրոց, 5-րդ դասարան, ուսուցիչ՝ Թամրազյան Աննա

«Սուտասանը»,
թիվ 5 դպրոց, 6-րդ դասարան, ուսուցիչ՝ Հովանուշ Ասատրյան

«Անուշ» (հատված), Դիլիջանի ավագ դպրոց, 10-12-րդ դասարան, ուսուցիչներ՝ Էսմա Զարգարյան, Լիլիթ Ալիխանյան, Աննա Թովմասյան և Ալինա Մանուկյան

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started