Միջին դպրոցի հաշվետու համերգը

Ապրիլի 30-ին միջին դպրոցը ներկայացավ երգի-պարի հաշվետու համերգով։ 5-ից 8-րդ դասարանների աշակերտները  ներկայացրին  ազգային երգարվեստի ու պարարվեստի այն նմուշները, որոնք սիրով  սովորել էին ուսումնական տարվա ընթացքում։ Հատկապես տպավորիչ էր հինգերորդցիների կողմից հայ գեղջկական  աշխատանքային երգերի կատարումը,  իսկ ազգային պարեղանակների հնչելուն պես պարում էին ոչ միայն բեմում գտնվող աշակերտները, այլև դահլիճում ներկա գտնվող հանդիսատեսը։

Հավելենք, որ միջոցառմանը  հայկական ժողովրդական երգերն ու պարերն զուգակցվեցին ամենաժողովրդական գրողի՝ Հ․ Թումանյանի կենսագրության  և գյուղաշխարհը  պատկերող ստեղծագործություններով․ չէ՞ որ հայ գրողներից հենց Թումանյանն է, որ իր ստեղծագործություններում այդքան հոգեհարազատորեն պատկերել է հայ գյուղաշխարհը։

Leave a Reply

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free