«Սուտլիկ որսկանը» հեքիաթին հյուր

Օրերս Դիլիջանի կենտրոնական դպրոցի  երրորդ դասարանցիները ներկայացրեցին Հ․ Թումանյանի  «Սուտլիկ որսկանը» հեքիաթի բեմականացումն իրենց մեկնաբանությամբ։

Այն զուտ ներկայացում չէր, այլ նախագծային աշխատանք, որի շրջանակներում երեխաներն այցելեցին Գեղարվեստի պետական ակադեմիա և Երկրագիտական թանգարան, որտեղ  ծանոթացան գորգ գործելու տեխնիկային, Դիլիջանում հաստատված տեղաբնակների պատմական զարգացմանը, նրանց վարած կենցաղին։ Երեխաները վերընթերցեցին Թումանյանի մի շարք հեքիաթներ և փորձեցին այդ հեքիաթները վերածել յուրօրինակ, կոլորիտային և հետաքրքիր բեմականացման։

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started