5-րդ դասարանի ճամփորդները
Այս անգամ 5-րդ դասարանցիների ուսումնական ճամփորդությունը շատ բազմաբովանդակ էր և բաղկացած էր մի քանի մասից։

Միջին դպրոցի հաշվետու համերգը
Ապրիլի 30-ին միջին դպրոցը ներկայացավ երգի-պարի հաշվետու համերգով։ 5-ից 8-րդ դասարանների աշակերտները ներկայացրին ազգային երգարվեստի ու պարարվեստի այն նմուշները, որոնք սիրով սովորել էին ուսումնական տարվա ընթացքում։ Հատկապես տպավորիչ էր հինգերորդցիների կողմից հայ գեղջկական աշխատանքային երգերի կատարումը, իսկ ազգային պարեղանակների հնչելուն պես պարում էին ոչ միայն բեմում գտնվող աշակերտները, այլև դահլիճում ներկա գտնվող հանդիսատեսը։
