Համարվում է, որ ամենահին բանաստեղծություն-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23–րդ դարում: Դրանց հեղինակը բանաստեղծուհի-քրմուհի Էն Հեդու Անան է՝ աքքադական թագավոր Սարգոնի դուստրը։ Արքայադուստրը գրել է Նաննե Լուսնի աստծո և նրա աղջկա՝ կորած աստղ Ինաննեի մասին: Continue reading “Պոեզիայի օրվա առթիվ՝ յուրօրինակ ստեղծագործություններ մեր ստեղծագործ աշակերտների կողմից”
Ինֆորմատիկայի համատեղ հեռահար դաս
Մարզի դպրոցների միջև կապն ամրապնդելու և կրթական փորձով կիսվելու նպատակով ԴԿԴ-ում իրագործվեց ևս մեկ հետաքրքիր նախաձեռնություն։
Մեր դպրոցի 5-րդ դասարանցիները Թեղուտի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցիների հետ ՏՀՏ առարկայի իրենց դասաժամը անցկացրեցին միասին՝ հեռահար կապի միջոցով։ Դասին կիրառվեց արագ մուտքագրման կույր տասմատնյա մեթոդը։ Դասի սկզբում երկու դասարանների աշակերտները քննարկեցին մեթոդի անհրաժեշտությունը, դրա կիրառման ոլորտները։ Թեղուտի դպրոցի ուսուցչուհի Շուշանիկ Ամիրխանյանը պատմեց մուտքագրման տեխնիկայի զարգացման պատմությունից, իսկ արագ մուտքագրման կանոնները ներկայացրեց ՏՀՏ առարկայի մեր դպրոցի ուսուցիչ Լուսինե Ալավերդյանը։ Այնուհետև աշակերտները ծանոթացան մուտքագրման վարժանքների համար նախատեսված կայքին և անցան գործնական աշխատանքի։
ՏՀՏ առարկայի դասավանդման մեթոդներով, ժամանակակից ռեսուրսներով միմյանց հետ կիսվելը երկուստեք օգտակար էր։
Հուսով ենք՝ աշակերտների ծանոթությունը հետագայում կլինի նաև ոչ հեռահար։
