Փետրվարի 20-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ ծրագրավորման համայնքային մրցույթ՝ նվիրված Աշոտ Հովհաննիսյանի հիշատակին։ Մասնակցում էին թվով 20 աշակերտ Դիլիջանի, Գոշի և Թեղուտի դպրոցներից։
Մրցույթը նպատակ ուներ զարգացնել Դիլիջան համայնքում համակարգչային և տեխնոլոգիական կրթությունը։
Բոլոր մասնակիցներին տրվեցին խրախուսական մրցանակներ, իսկ լավագույնները պարգևատրվեցին թանկարժեք մրցանակներով։
Արդեն երրորդ տարին է՝ մրցույթի իրականացմանը աջակցում են Աշոտ Հովհաննիսյանի ընկերները, «ԴԻԼՆԵՏ» զբոսաշրջության և բիզնեսի կենտրոնը։
Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս գլխավոր մրցանակը տրամադրեց «ՖԱՅՆ» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Գառնիկ Սահակյանի։
Ուրախությամբ նշում ենք, որ այս տարի Դիլիջանի համայնքապետարանը ևս միացավ հովանավորների թվին և մեծ սիրով աջակցեց մրցույթի կազմակերպմանը՝ տրամադրելով մրցանակներ։
Ահա մրցանակակիրների ցանկը․
- Վանեսյան Լիլիա, 4-րդ դպրոց, 7-րդ դասարան
- Նգոյան Մարիա, 2-րդ դպրոց, 6-րդ դասարան
- Փողհարյան Մերի, ԴԿԴ, 4-րդ դասարան
- Թամրազյան Նինա, Թեղուտ, 8-րդ դասարան
Ստորև կարող եք տեսնել լուսանկարները․

Leave a comment