«Չինգա-չունգ» . բա՞խտ, թե՞ մաթեմատիկական հաշվարկ

ԴԿԴ-ի 6-րդ դասարանի աշակերտները մաթեմատիկայի դասն անցկացրին  խաղով․ նրանք խաղացին շատերի կողմից սիրված ու նաև շատ տարածված «Չինգա-չունգ»  խաղը: Նրանք հավաքագրեցին տվյալներ, որոնց հիման վրա կազմեցին դիագրամներ՝ շրջանային և սյունակային:

Այնուհետև բանաձևի միջոցով հաշվեցին առաջին և երկրորդ խաղացողների հաղթելու հավանականությունը և համեմատականներ անցկացրին իրական փորձի և հավանական փորձի արդյունքների միջև: Վերջում եկան այն եզրակացության, որ փորձերի քանակը մեծացնելու դեպքում իրական արդյունքները շատ քիչ են տարբերվում հավանական արդյունքներից:

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started