«Շախմատի աշխարհում»

Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Շախմատի աշխարհում» շախմատի և պարի միասնական միջոցառումը։ Այն նախագիծ էր, որի մեջ ներգրավված էին երրորդ և չորրորդ դասարանների բոլոր աշակերտները։ Այս խմբին էին միացել նաև երկրորդ դասարանից երկու աշակերտ՝ Արթուրը  և Դավիթը։

Միջոցառման ժամանակ ներկայացվեց շախմատի ծագման պատմությունը, հետաքրքիր փաստերը, չեմպիոնները  և մեր օրերում 2018 թվականին իրականացած աշխարհի չեմպիոնի մրցապայքարը։ Այս միջոցոռումը ոչ միայն զուտ բեմականացում էր, այլ ուներ նաև ուսուցողական միտում։ Բեմադրության մեջ երեխաները ստացան իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները, ինչպես օրինակ, թե ինչու՞ խաղաքարերը չունեն որոշակի տեսք։

Առաջին հայացքից պարը և շախմատը անհամատեղելի են, բայց այս միջոցառմամբ մենք միտում ունեինք ցույց տալու այս երկու ոլորտների հատման կետը և համապատասխանությունը։ Շախմատի հիմքը իրավիճակն ու փոխհարաբերություններն են, որոնք բացահայտվում են քայլի միջոցով։ Պարը նույնպես շարժման միջոցով հոգեվիճակի, զգացողության,  փոխհարաբերությունների և մտքի արտահայտություն է։ Եվ երեխաները հաղթահարելով և կատարելով այս բարդ շախմատային պարտիան՝ ներկայացրեցին մի ամբողջ պայքար, հոգեվիճակների բախում և պատմություն։

 

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started