Մայիսի 31-ին կայացավ ԴԿԴ-ի կրտսեր դպրոցի երգ-երաժշտության հաշվետու համերգը։ Առաջինից չորրորդ դասարանի աշակերտները կիսամյակի ընթացքում բազմաթիվ երգեր սովորելուց բացի իրենց գեղագիտական ճաշակը զարգացրել էին երաժշտական ունկնդրումներով։ Երգացանկը լրացրել էին նաև դասական երգերով։
Համերգի ընթացքում ցուցադրվեցին երեխաների՝ կերպարվեստի դասերին կատարած աշխատանքները, որոնք համեմվել էին երաժշտությամբ։
Ազգագրական «Բասեն բարի» երգի կողքին հնչեցին նաև իտալական, անգլիական, ջազային և դասական երգեր։
Ստորև կարող եք տեսնել լուսանկարները․

Leave a comment