Մաթեմատիկայի հերթական դասը 5-րդ դասարանում իրոք շատ «համով» ստացվեց՝ շնորհիվ այն հանգամանքի, որ երեխաները կոտորակների մասին իրենց գիտելիքները կիրառեցին գործնականում`մրգային ֆուրշետ և թխվածք պատրաստելով:
Նախապես բաժանվել էին բաղադրատոմսերը` տրված մասերով, ինչպես նաև մրգային ֆուրշետին անհրաժեշտ մրգերը`դարձյալ մասերով: Երեխաները ոգևորված ձեռնամուխ եղան առաջադրանքների կատարմանը: Սկզբում հաշվեցին տվյալ մասը , ապա օգտագործելով կշեռք՝ ստացան անհրաժեշտ բաղադրատոմսը: Արդյունքում ստացվեցին գեղեցիկ և ճիշտ մասերով ձևավորված մրգային սկուտեղներ և շատ համեղ թխվածք:
Երեխաները կարողացան նաև թխվածքը բաժանել ներկաների քանակով հավասար մասերի, ինչը շատ կարևոր հմտություն է: Դե իսկ դասի վերջում ամենահամեղ պահն էր, երբ համտեսեցին իրենց իսկ պատրաստածը:


Leave a comment