ԴԿԴ-ի լաբորատորիայում կրկին Դիլիջան համայնքի դպրոցների աշակերտներն են

Դիլիջան համայնքի դպրոցների հետ համագործակցության շրջանակներում ապրիլի 16-ին ԴԿԴ-ի 7-րդ դասարանցիները հյուրընկալեցին իրենց հասակակիցներին՝  Դիլիջանի թիվ 4,  թիվ 5 և Հաղարծնի դպրոցների  մի խումբ 7-րդ դասարանցիների։

Համատեղ դասը «Կենսաբանություն» առարկայից էր, գործնական բնույթ էր կրում, և նախատեսում էր  ուսումնասիրել ձկների արտաքին և ներքին կառուցվածքի առանձնահատկությունները։ Դասն անցկացվեց խմբային եղանակով, իսկ խմբերը կազմավորվել էին չորս դպրոցները ներկայացնող աշակերտներից։ Հենց խմբային քննարկումների միջոցով էլ  աշակերտները  դիտարկումներ կատարեցին  ձկների արտաքին կառուցվածքի վերաբերյալ, այնուհետև հերձեցին ձկները՝  նրանց ներքին կառուցվածքի մասին ևս պատկերացում կազմելու և  աշխատանքային թերթիկների  առաջադրանքները կատարելու համար։

Դասն անցավ աշխույժ համագործակցային մթնոլորտում, իսկ մասնակից բոլոր  աշակերտների ոգևորությունը  վկայում էր հետագայում էլ նմանատիպ դասեր անցկացնելու անհրաժեշտության և օգտավետության մասին։

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started