Դիլիջանի դպրոցների աշակերտները միասնաբար նշեցին Սուրբ Զատկի տոնը

Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ ևս  մեկ անգամ Դիլիջան համայնքի մի շարք դպրոցներ և համայնքային կենտրոններ համախմբվեցին։

IMG_0219

Այս անգամ առիթը Սուրբ Զատկի տոնն էր։ Քրիստոնեական ամենասիրված ու լուսավոր տոնը միասնականորեն նշելու իրողությունը մեծ  ոգևորությամբ էր համակել մասնակիցներին ։ Տոնական միջոցառումը, որ մեկնարկեց Դիլիջանի հոգևոր հովիվի՝ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնությամբ, բովանդակային առումով բազմաբնույթ էր և ներառում էր Հարության տոնի խորհուրդը ներկայացնող բեմականացումներ,  ազգային երգ ու պար, զատկական խաղեր, վարպետաց դասեր, դպրոցների կողմից պատրաստված զատկական սեղանի պարագաների ցուցահանդես-վաճառք։ Միջոցառմանը ներկա էր նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, իսկ համայնքապետարանը կազմակերպել էր հյուրասիրություն՝ ավանդական զատկական փլավ և գինի։

Քրիստոնեկան գլխավոր տաղավար տոներից մեկին՝ Սուրբ Զատկին նվիրված միջոցառումը Դիլիջանում  իրականություն դարձնելու համար շնորհակալություն ենք հայտնում Դիլիջանի համայնքապետարանին՝  աջակցության համար, մասնակից դպրոցներին՝ մասնակցության և ոգևորության համար, Դիլիջանի համայնքային կենտրոնին և մշակույթի պալատին՝ տեխնիկական հարցերում աջակցելու համար։

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started