Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ ևս մեկ անգամ Դիլիջան համայնքի մի շարք դպրոցներ և համայնքային կենտրոններ համախմբվեցին։

Այս անգամ առիթը Սուրբ Զատկի տոնն էր։ Քրիստոնեական ամենասիրված ու լուսավոր տոնը միասնականորեն նշելու իրողությունը մեծ ոգևորությամբ էր համակել մասնակիցներին ։ Տոնական միջոցառումը, որ մեկնարկեց Դիլիջանի հոգևոր հովիվի՝ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնությամբ, բովանդակային առումով բազմաբնույթ էր և ներառում էր Հարության տոնի խորհուրդը ներկայացնող բեմականացումներ, ազգային երգ ու պար, զատկական խաղեր, վարպետաց դասեր, դպրոցների կողմից պատրաստված զատկական սեղանի պարագաների ցուցահանդես-վաճառք։ Միջոցառմանը ներկա էր նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, իսկ համայնքապետարանը կազմակերպել էր հյուրասիրություն՝ ավանդական զատկական փլավ և գինի։
Continue reading “Դիլիջանի դպրոցների աշակերտները միասնաբար նշեցին Սուրբ Զատկի տոնը”
