Համարվում է, որ ամենահին բանաստեղծություն-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23–րդ դարում: Դրանց հեղինակը բանաստեղծուհի-քրմուհի Էն Հեդու Անան է՝ աքքադական թագավոր Սարգոնի դուստրը։ Արքայադուստրը գրել է Նաննե Լուսնի աստծո և նրա աղջկա՝ կորած աստղ Ինաննեի մասին:
Դարեր են անցել․ հիմա էլ բանաստեղծություններ են գրվում՝ ամենատարբեր թեմաներով ու ծավալով, հանգավորված ու ազատ, զգացմունքային ու խոհական, սակայն եթե օժտված չես բանաստեղծական ձիրքով, բայց մեծ է ստեղծագործելու ցանկությունը, ուրեմն կարող ես թռիչք տալ քո երևակայությանը՝ փորձելով black out poetry-ին։ Ի՞նչ է այն․ բառին բանաստեղծական շունչ ու տեսողական ընկալում հաղորդող հնարանք, երբ ցանկացած տեքստից ստանում ես քո բանաստեղծությունը, ձևավորում քո սրտի ասելիքը։
Ստեղծագործելու այս յուրահատուկ եղանակը գրականության ժամին ներկայացվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցի յոթերորդ դասարանցիներին և շատ հետաքրքրեց նրանց։ Անմիջապես սկսեցին ստեղծել սեփական բանաստեղծություն-նկարազարդումները, ավելին՝ black out poetry-ին գրավեց նաև վեցերորդ դասարանի երկու աղջիկների՝ Տաթևին ու Անուշին։ Արդյունքում ունեցանք ահա այսպիսի ինքնատիպ աշխատանքներ․

Շնորհակալություն Լիլիա Խաչատրյանին՝ գաղափարը տալու համար։

Leave a comment