Թումանյանական փառատոն. օր երկրորդ

Այսօր Դիլիջանի կենտրոնական դպրոցում թումանյանական փառատոնի երկրորդ օրն էր: Բեմում էին Հաղարծնի միջնակարգ դպրոցի, Գոշի միջնակարգ դպրոցի, Դիլիջանի թիվ 5 դպրոցի և Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտները:

Միջոցառումը մեծ բավականություն պատճառեց թե՛ մասնակիցներին, թե՛ հանդիսատեսին։ Բոլորի աչքերում պայծառ և ստեղծարար լույս էր շողում:

Միջոցառման վերջում մասնակից բոլոր դպրոցներին հանձնվեց ՀՀ Տավուշի մարզպետի կողմից տրված շնորհակալագրեր և Դիլիջանի կենտրոնական դպրոցի կողմից պատրաստված հուշանվերներ: Հուսով ենք՝ այս դպրոցական համագործակցությունը շարունակական կլինի։ Լուսանկարները ստորև․

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started